Նոյեմբերի 9-ի հայտարարության տակից մեր ստորագրությունը հետ վերցնելու որևէ պատճառ չեմ տեսնում. Փաշինյան

1in.am-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հրավիրած ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններն ընթանում են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համատեքստում, և հարցրել՝ ինչու է ՌԴ-ն սկսել հիշել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, արդյո՞ք ժամանակը չէ դրանից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու, ավելին, արդյո՞ք չպետք է ռուսական սահմանապահներին հեռացնել հայ-իրանական սահմանից:

Նիկոլ Փաշինյանն այս հարցադրումներին արձագանքել է՝ նախ շեշտելով, որ Հայաստանն էլ չի մոռացել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը:

«Այդ կտրուկ շարժումներ անելու կոչերը, անկեղծ ասած, ես լավ չեմ հասկանում: Իսկ ինչո՞ւ հանենք ստորագրությունը, ինչի մենք մեր որևէ պարտավորություն չենք կատարո՞ւմ, կամ խուսափում ենք կամ չենք ուզում կատարե՞լ: Ոչ, չկա այդպիսի բան: Բոլոր նման մեկնաբանությունները սխալ են: «Խաղաղության խաչմերուկում» այն, ինչ գրված է, լիարժեք համապատասխանում է նոյեմբերի 9-ի հայտարարության ոգուն, տառին և այդպես շարունակ»,- շեշտել է Փաշինյանը և հղում անելով ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հրամանագրին, ընդգծել՝ ՀՀ-ն է, որ պետք է հաղորդակցություն տրամադրի:

«ՀՀ-ն տրամադրում է հաղորդակցություն, օգտվող չկա այդ հաղորդակցությունից: Իսկ այդ հոդվածի բառապաշարի մյուս հատվածը միայն ու միայն մոնիտորինգի մասին է»,- շարունակել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս