«Իսկ ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց Լեռնային Ղարաբաղ և վերջում ասաց՝ այդքան էլ լավ չենք ճանաչում նրան». Նիկոլ Փաշինյան

«Մենք այս պահին դիտարկում ու քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները և պատշաճ ժամկետներում կկայացնենք որոշում։ Այնպես չէ, որ այսօր բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցության կամ չմասնակցության, կամ էլ մասնակցության ձևաչափի վերաբերյալ։ Ժամանակ կա, կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- այս մասին իր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կմասնակցի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին։
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Բաքվում պահվող հայ գերիներին, պատանդներին ու ռազմագերիներին և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ալիևի հետ քննարկել է այդ հարցը, և, օրինակ, ինչո՞ւ է Բաքվում պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, նկատեց.
«Նշեցիք նույն Ռուբեն Վարդանյանին, այստեղ էլ շատ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, հավաստիացումներով, խոստումներով։ Ո՞վ ասաց, որ մենք այդքան էլ լավ չգիտենք՝ նա ով է, կարծես թե այլ երկրի քաղաքացի է։ Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերի պատասխանն ունենալ, թե՞ չենք ուզում։

Էլի ուզում եմ ասել ու խոստովանել, որ դա իրոք խնդիր է, իրոք լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք ու զբաղվում ենք։ Ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգի հաջող իրացումը նաև այդ հարցի համար է կարևոր։ Կարևոր է հաջող աշխատանքային ընթացքը, մթնոլորտը, փոխվստահության քայլ առ քայլ ձևավորումը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս