Ինչո՞ւ չի կարելի է գործարարին կալանավորել հարկային խախտումների համար. Միրաքյան

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը գրում է․

«Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը:

Ենթադրենք ՊԵԿ-ը նախնական հարկային հաշվարկի հիման վրա X գործարարին մեղադրում է 100 միլիոն դրամ հարկ թաքցնելու համար, ասում է բեր վճարի, գործարարը համաձայն չի այդ մեղադրանքի հետ, բայց քանի որ բոլոր լծակները ՊԵԿ-ի ձեռքին են՝ գործարարին քնչականի միջոցով կալանավորում են:

2 ամիս տևած կալանքի, դատական պրոցեսներից հետո գործարարը վճարում է ՊԵԿ-ի պահանջած 100 միլիոն դրամը, ՊԵԿ տեսուչը ստանում է դրանից իր խրախուսանքը, իսկ գործարարն ազատվում է բանտից:

Հետո գործարարը դիմում է դատարան, ապացուցում է, որ հարկային խախտումը 20 միլիոն դրամ էր, ոչ թե 80 ու հետ է ստանում իր գումարը: Բայց դա տևում է 2 տարի, իսկ ՊԵԿ տեսուչն արդեն վաղուց ստացել է իր բոնուսը, տեղափոխվել է այլ աշխատանքի կամ գնացել է Լոս Անջելես, Ուբեր քշելու:

Ինչո՞ւ չի կարելի է գործարարին կալանավորել հարկային խախտումների համար:

1. Հարկային տեսուչի միակ խնդիրը պլան կատարելն է (երբեմն նաև կոռուպցիոն շահը), հետևաբար տեսուչը շահագրգիռ կողմ է ու չի կարող չեզոք լինել ու տեսուչի նախնական հարկային հաշվարկի հիման վրա քնչականը չպետք է կալանավորի: Այլապես կալանքը վերածվում է մի շահագրգիռ կողմի՝ տեսուչի ձեռքին շանտաժի գործիք՝ կիրառվող սեփական շահերի համար (պլան կատարի, բոնուս ստանա), ընդդեմ գործարարի:

2. Այդ X գործարարը, որը կալանավորվում է մեկ կամ երկու ամսով, ենթադրենք խանութներ ունի 10 հատ ու պետությանը վճարում էր տարին 200 միլիոն դրամ հարկ, բայց երբ կալանավորում են, ապա այդ ամիս մատակարարները վախենում են, որ գործարարը կսննկանա և ապրանք չեն մատակարարում, որոշները գալիս հետ են տանում իրենց մատակարարված ապրանքները և այլն:

Արդյունքում, եթե սովորաբար ամեն ամիս 20 միլիոն դրամ հարկ էր վճարում՝ գործարարին կալանավորելու 2 ամիսների ընթացքում առաջացած խնդիրների պատճառով հարկն իջնում է ամիսը 10 միլիոնի, երբեմն էլ տարին 200 միլիոն դրամ հարկ վճարող բիզնեսը կարող է մեռնել: Ստացվում է, որ կարճաժամկետ տեսուչը պետությանը օգուտ տվեց, իսկ երկարաժամկետ՝ վնաս, քանի որ բիզնեսը թուլացավ կամ փակվեց: Բայց դա արդեն տեսուչին չի հետաքրքրում, քանի որ ինքն իր պլանը կատարել է ու բոնուսը՝ ստացել:

3. Այլ տարբերակում 20 միլիոն դրամի հարկային պարտավորության համար գործարարին կալանավորում են, որից հետո բիզնեսը չի փակվում, բայց գործարարը որոշում է առաջիկա 2 տարիների ընթացքում տեղափոխվել այլ, ավելի ազատ երկիր ու երկրի տնտեսությունը կորցնում է ևս մեկ գործարարի:

Ասածս պատմությունների իմաստն այն է, որ գործարարը բարիքներ է ստեղծում ու պետք է օգնել նրան, պայմաններ ստեղծել, որ շարունակի բարիքներ ստեղծել, իսկ եթե սխալվել է կամ խաբել է պետությանը, ասենք՝ 20 միլիոն դրամ, առանց կալանքի կամ աշխատանքի խաթարման, դատարանի որոշումով թող վճարի, ասենք՝ 30 միլիոն դրամ, բայց ոչ կալանք հարկային տեսուչի ցուցումով, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում պետությունն ավելի շատ է տուժում, քան այդ 20 միլիոնն էր:

Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելը պետությանն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»:

Տեսանյութեր

Լրահոս