Բաժիններ՝

Մթերքներ, որոնք կարող են կանխել շաքարախտը

Դիետոլոգիայի և կենսակերպի բժշկության մեջ մասնագիտացած ընտանեկան բժիշկ Ալոնա Պուլդեն նշել է այն մթերքները, որոնք ոչ միայն կարող են կանխել, այլև հակադարձել 2-րդ տիպի շաքարախտի առաջացումը: Այս մասին հայտնում է «Medic Forum»-ը։

Մասնագետը նշել է, որ այս հիվանդության զարգացումը շատ դեպքերում տեղի է ունենում անառողջ սննդակարգի և ապրելակերպի պատճառով։ Ընտրելով ճիշտ սննդակարգ՝ կարելի է խուսափել արյան շաքարի բարձր մակարդակի խնդիրներից և կանխել շաքարախտը։

Բժիշկը խորհուրդ է տվել միրգ ուտել։ Նրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով, ֆիտոքիմիկատներով և բջջանյութով, որոնք օգնում են դանդաղ մարսողությանը և կայունացնում են շաքարի մակարդակը: Միաժամանակ պետք է բանջարեղեն ուտել, որը, ըստ փորձագետի, «շատ հաղթական համադրություն» կլինի։ Ամբողջական ձավարեղենը կօգնի դանդաղեցնել շաքարի արտազատումը արյան մեջ և ավելի երկար ժամանակ չունենալ սովի զգացում։

Դիետան պետք է նաև լրացնել հատիկ-ընդեղենով։ Նրանք հարուստ են բջջանյութով և սպիտակուցներով, ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս (գիլկեմիկ ինդեքսը ցույց է տալիս թե տվյալ մթերքը որքան է ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա): Ի վերջո, ընկույզն ու սերմերը չափազանց օգտակար են դիաբետիկների համար: Դրանք պարունակում են մեծ քանակության սպիտակուցներ, մանրաթելեր և առողջ ճարպեր, որոնք երկար ժամանակ կյուրացվեն օրգանիզմի կողմից, ուստի արյան շաքարի կտրուկ բարձացում չի լինի։ Ավելին, ընկույզը կօգնի բարելավել սրտի առողջությունը,- եզրափակել է Պուլդը:

Կարդացեք նաև

Ավելի վաղ ակնաբույժ Դմիտրի Դեմենտիևը նշել էր աչքերը որպես շաքարային դիաբետի, և այլ հիվանդությունների ճանաչման միջոց լինելու մասին։ Մասնագետը նշել է, որ տեսողականորեն հիվանդի հետ խոսելիս կարելի է նաև որոշել նրա մոտ խոլեստերինի բարձր մակարդակը։

Տեսանյութեր

Լրահոս