Ուզբեկստանում տղամարդուն տուգանել են կանացի հագուստ և նիկաբ կրելու համար
                                    Ուզբեկստանի արևելյան Անդիջան քաղաքի բնակիչը տուգանվել է 5,1 մլն սումով (մոտ 405 դոլար)՝ նիկաբ և կանացի հագուստ կրելու համար, հայտնում է Անդիջանի շրջանի ներքին գործերի տնօրինության մամուլի ծառայությունը։
2023 թվականի նոյեմբերին Ուզբեկստանում ուժի մեջ են մտել օրենսդրության փոփոխությունները, որոնք նախատեսում են տուգանք հասարակական վայրերում դեմքը թաքցնող և անձնական ճանաչումը խոչընդոտող հագուստ կրելու համար։
Ըստ մամուլի ծառայության՝ Անդիջանի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել տեղի մի բնակչի, ով շրջում էր քաղաքի փողոցներով՝ կանացի հագուստով և նիկաբով։
Կանացի հագուստով տղամարդու դրդապատճառները չեն հաղորդվում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    