Բաժիններ՝

Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավային շրջաններին ավիահարվածներ հասցնելու մասին

Իսրայելի ռազմական ավիացիան Լիբանանի հարավային շրջաններում հարվածներ է հասցրել շիա «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումներին պատկանող օբյեկտներին։

Ակս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին, որոնք տեղակայված են Լիբանանի հարավի 10-ից ավելի շրջաններում։

«Խոցված թիրախների թվում են զենքի պահեստներ, ռազմական կառույցներ և արձակման կայանք, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար», – նշված է Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԻՊԲ-ն հաղորդել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին Շիխինի շրջանում, որը նույնպես գտնվում է Լիբանանի հարավում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս