
Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը հոսպիտալացվել է

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 21-ին ժամը 22:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1993 թ.) բախվել է կայանած «Sitrak» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1987 թ.)։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։