Բաժիններ՝

Շոլցը հայտարարել է, որ Կիևը Կուրսկի շրջանում հարձակումը նախապատրաստում էր գաղտնի

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան Կուրսկի շրջանի ուղղությամբ հարձակումը նախապատրաստել է «գաղտնի և առանց հետադարձ կապի»:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Շոլցը հայտնել է Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 «Ուկրաինան շատ գաղտնի և առանց հետադարձ կապի նախապատրաստում էր իր ռազմական գործողությունը Կուրսկի մարզում»,- ասել է Շոլցը։

Նա նշել է, որ Գերմանիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։

Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային և կմնա նրա ամենամեծ աջակիցը Եվրոպայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031