ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափով. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնվեն կողմերը և որտեղ վերջիններս կարող են առաջընթաց գրանցել:

Այս մասին ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության  հարցմանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ:

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,-հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031