Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Չինաստանի ընկերությունները գլխավորել են զենքի խոշորագույն արտադրողների վարկանիշային աղյուսակը

Միացյալ Նահանգների Lockheed Martin ընկերությունը և Չինաստանի Aviation Industry Corporation of China (AVIC) կորպորացիան 2023 թվականի արդյունքներով դարձել են աշխարհում զենքի խոշորագույն արտադրողները։

Հարյուր խոշորագույն զենք արտադրող ընկերությունների ցանկը հրապարակել է Defense News պարբերականը։Ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված տնտեսական գործունեությունից Lockheed Martin-ի և Aviation Industry Corporation of China-ի միագումար հասույթը գերազանցել է 100 միլիարդ դոլարը։

Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականին Lockheed Martin-ը վաստակել է ավելի քան 64,5 միլիարդ դոլար զենքի արտադրությունից, իսկ AVIC-ն՝ գրեթե 45 միլիարդ դոլար: Ընդ որում, ամերիկյան ընկերության հասույթը ռազմարդյունաբերական համալիրի հետ գործառնություններից աճել է 2 %-ով, իսկ չինականինը՝ 45 %-ով, քանի որ 2022 թվականին այն չէր գերազանցել 31 մլրդ դոլարը։Առաջին տասնյակում են հայտնվել վեց ընկերություններ ԱՄՆ-ից, երեքը՝ Չինաստանից և մեկը՝ Մեծ Բրիտանիայից։ Դրանց թվում է ԱՄՆ-ի Boeing կորպորացիան, որը զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ 32,6 միլիարդ դոլար հասույթով: Մեծ Բրիտանիայի BAE Systems-ը 2023 թվականին վաստակել է մոտ 27,5 միլիարդ դոլար և ցուցակում զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը:

Defense News-ի տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականին նույնպես Lockheed Martin-ը դարձել է խոշորագույն ընկերությունը ռազմարդյունաբերական համալիրի հետ գործառնություններից հասույթի ծավալով` վաստակելով 63,3 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս