Փարիզ 2024. Ո՞վ է լինելու Արսեն Հարությունյանի մրցակիցը
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի առաջին մրցումային օրվա մասնակիցների վիճակահանությունը:
Հայաստանի թիմից առաջինը մրցագորգ է դուրս գալու աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոնա Բրավո-Յանգը:
Արսեն Հարությունյանը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 8-ին: Նրա մասնակցությամբ 1/8 եզրափակիչը կմեկնարկի 13:30-ից: