Հնդկաստանն առաջին անգամ բազմազգ զորավարժություններ է հյուրընկալում
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում օգոստոսի 6-ին մեկնարկել են ռազմաօդային ուժերի առաջին բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են ռազմական ինքնաթիռներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։
Զորավարժությունների առաջին փուլը կավարտվի օգոստոսի 14-ին, իսկ երկրորդ փուլը կանցկացվի Ռաջաստանի նահանգում օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 12-ը։ Զորավարժություններին կմասնակցեն 67 կործանիչներ և ռազմական ինքնաթիռներ 10 երկրներից և դիտորդներ 18 երկրներից։
Հնդկաստանը կմասնակցի 75-80 կործանիչ ինքնաթիռներով, ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել Հնդկաստանի զինված ուժերի փոխգործունակությունը և ռազմավարական համագործակցությունը ամբողջ աշխարհում։
Բացի այդ, Հնդկաստանը ներկայացնում է իր պաշտպանական արդյունաբերության կարողությունները զորավարժությունների շրջանակներում կազմակերպված ցուցադրությունների միջոցով։