
Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 67 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Սլավիկ Գալստյանը երկրորդ հաղթանակը տոնեց 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Գալստյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլայի հետ:
Հայ ըմբիշը հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Գալստյանը կիսաեզրափակչի գոտեմարտը կանցկացնի օգոստոսի 7-ին։ Երեկոյան գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 20։15-ից սկսած։
Ավելի վաղ 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչի առաջին գոտեմարտում Սլավիկ Գալստյանի մրցակիցն Էկվադորից Անդրես Մոնտանոն էր: Գալստյանը գերազանցել էր մրցակցին 3:2 հաշվով: