Բաժիններ՝

Փարիզ-2024. Աթլետ Երվանդ Մկրտչյանը մեկնարկեց ՕԽ-ում` սահմանելով ՀՀ նոր ռեկորդ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աթլետ Երվանդ Մկրտչյանը մեկնարկեց Փարիզ-2024-ում` թարմացնելով Հայաստանի ռեկորդը։

Փարիզի Stade de France մարզադաշտում, որտեղ ընթանում են աթլետիկայի մրցաշարերը, օգոստոսի 7-ին կայացավ նաև տղամարդկանց 800 մետր վազքի որակավորման մրցաշարը:Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար Երվանդ Մկրտչյանը 800 մետր տարածությունը հաղթահարեց 1:49.91 արդյունքով: Այս արդյունքը Հայաստանի նոր ռեկորդ է:

Ընդհանուր պայքարում Մկրտչյանը միայն 51-րդ հորիզոնականում է:Հայաստանի օլիմպիական հավաքականից ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը օգոստոսի 7-ին կպայքարեն ՕԽ մեդալների համար:

Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակչում Իրանից Մոհամմադհադի Սարավին է, իսկ Մալխաս Ամոյանը Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար։

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031