Բաժիններ՝

Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց ՕԽ-ում

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 67 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Սլավիկ Գալստյանը մեկնարկեց 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչի առաջին գոտեմարտում Սլավիկ Գալստյանի մրցակիցն Էկվադորից Անդրես Մոնտանոն էր:

Գալստյանը գերազանցեց մրցակցին 3:2 հաշվով:

Հայաստանի օլիմպիական հավաքականից ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը օգոստոսի 7-ին կպայքարեն ՕԽ մեդալների համար: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակչում Իրանից Մոհամմադհադի Սարավին է, իսկ Մալխաս Ամոյանը Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար։Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031