Բաժիններ՝

Գերմանիայում հյուրանոցի մասնակի փլուզման հետևանքով կա 2 զոհ

Գերմանիայի Ռայնլանդ Պֆալցի դաշտային երկրամասում գտնվող Կրյոֆ բնակավայրում հյուրանոցի մի հատվածի փլուզման հետևանքով 2 մարդ է զոհվել, մի քանի հոգի դեռ գտնվում է փլատակներում։

Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, տեղի ժամանակով ժամը 23։00-ին մոտ։ Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ մեծ դժվարությամբ փլատակներից հանել են 4 մարդու, այդ թվում՝ 2 տարեկան երեխայի և նրա ծնողներին։ 

Երեք մարդ դեռ գտնվում է շենքի փլատակներում։ Ենթադրվում է, որ նրանք լուրջ վնասվածքներ ունեն։ Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հյուրանոցում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, սակայն պարզ չէ՝ արդյոք դա է եղել փլուզման պատճառը։ Ոստիկանությունը հայտնել է, որ փլուզման պահին հյուրանոցում գտնվում էր 14 մարդ, որոնցից հինգը չեն տուժել և կարողացել են լքել շենքը։

Տեղում աշխատում է արտակարգ ծառայությունների շուրջ 250 աշխատակից: Որոնողափրկարարական աշխատանքներն, ըստ ոստիկանության, շատ բարդ են, քանի որ շենքի կոնստրուկցիաները շատ անկայուն են։

Շենքի փլուզումից հետո հարևան տներից տարհանվել է շուրջ 30 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս