Բաժիններ՝

Գրեթե 4500 բեռնատար է սպասում ՌԴ-ից Վրաստան անցնելուն

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի:

Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։ Նշվում է, որ ըստ Հյուսիսայի Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի՝ օգոստոսի 7-ի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է 4433 բեռնատար։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հրաման է ստորագրել, որով սահմանափակվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան մեկնող բեռնատարների մուտքը տարածաշրջան՝ հատուկ կայանատեղիներում տեղ չլինելու պատճառով։ Նա նշել է, որ «Վերին Լարս» անցակետն աշխատում է նախատեսված ռեժիմով, սակայն վրացական կողմից այժմ երթևեկության ոչ բոլոր գոտիներն են գործում։ Որոշումը չի վերաբերի մարդատար փոխադրամիջոցներին:

Ռազմավիրական ճանապարհն անցնում է բարձր լեռնային շրջանով և ներկայում Ռուսաստանը Վրաստանին ու Հայաստանին կապող միակ ցամաքային երթուղին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս