Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդականը կրկին վերադարձել է նույն պաշտոնին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդականը կրկին վերադարձել է նույն պաշտոնին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1, 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասվում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում:
Նշենք, որ Նալբանդյանը նախկինում նույնպես ԱԺ նախագահի խորհրդականն էր, սակայն 2024 թվականի մարտի 18-ից ազատվել էր պաշտոնից: