
Դատապարտյալը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ընդունվել է Հերացու անվան հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով՝ «Best Life» հիվանդանոցից։ Նա պետք է «Best Life»-ից տեղափոխվեր ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դատապարտյալների հիվանդանոց, սակայն շտապօգնության ավտոմեքենայի վարորդի կողմից կտրուկ արգելակման պատճառով դատապարտյալը վնասվածք է ստացել:
Այս պահին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում նա գտնվում է հետազոտման փուլում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։