
Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ ՕԽ կիսաեզրափակիչ

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում:
Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցեց ուզբեկ Ռուստամ Ասսակալովի հետ և համառ պայքարից հետո հաղթանակ տոնեց 9:5 հաշվով:
Մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունին` 9:0 հաշվով:
Ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: