
Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կանոնավոր շփումների անհրաժեշտություն կա տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում Բաքվի և Մոսկվայի կանոնավոր շփումները տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Այդ մասին նա հայտարարել է՝ ընդունելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։
«Բնականաբար, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կանոնավոր շփումների անհրաժեշտություն կա տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ նա ընդգծել է, որ «այստեղ կարելի է խոսել միայն դրական դինամիկայի մասին»։
«Մենք տեսնում ենք մեր երկրների քաղաքական ղեկավարության կողմից ընդունված որոշումների արդյունքները»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը Բաքու կատարելուց առաջ այցելել է Թեհրան, որտեղ բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։