Բաժիններ՝

Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, որն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում, այնտեղից մեկնել է Բաքու։ Այս մասին գրված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքում։

«Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն լքել է Թեհրանը և մեկնել Բաքու՝ Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց նախազգուշացնի չմիջամտել», – գրված է ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ մի քանի լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Շոյգուի նպատակն է Ադրբեջանին նախազգուշացնել, որ երկիրը չմիջամտի Իսրայելի օգտին որևէ գործողությունների, որոնք ուղղված կլինեն Իրանի դեմ։ Օգոստոսի 5-ին Թեհրանում Շոյգուն բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը երկարաժամկետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, քննարկել երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորումը և այլ հարցեր։ Նախքան Փեզեշքիանի հետ հանդիպելը Շոյգուն հանդիպում էր անցկացրել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031