Շոյգուն մինչեւ օգոստոսի 6-ի երեկոյան գտնվելու է Բաքվում, նշանակում է, որ մինչ այդ չի սպասվում Իրանի հարված Իսրայելին. Հակոբ Բադալյան

Հսկոբ Բադալյանը գրեւմ է. «Շոյգուի օդանավն արդեն մեկ ժամից ավելի է, ինչ վայրէջք է կատարել Բաքվում: Նոր միայն լրահոսում հայտնվում են տեղեկություններ, որ Շոյգուն Թեհրանից ՄԵԿՆՈՒՄ է Բաքու: Նա արդեն մեկ ժամից ավելի է Բաքվում, է, եւ ծրագրվում է, համենայն դեպս դատելով չվերթի վերաբերյալ տեղեկություններից, որ այնտեղ կմնա մինչեւ օգոստոսի 6-ի երեկոյան: Ի դեպ, այդ հանգամանքը հարց է առաջացնում. եթե Իրանը Իսրայելին հարվածի այսօր, ինչպես հայտնել են շատ աղբյուրներ, այդ թվում ԱՄՆ նախկին նապագահ, նախագահի թեկնածու Տրամպը, ապա ստացվում է, որ այդ հարվածի ժամանակ Շոյգուն գտնվելու է Բաքվում: Կարո՞ղ էր ծրագրված լինել այդպիսի ժամանակագրություն: Չգիտեմ: Թե՞ այն, որ Շոյգուն մինչեւ օգոստոսի 6-ի երեկոյան գտնվելու է Բաքվում՝ համենայն դեպս երեկոյան է նախատեսված նրա օդանավի թռիչքը Բաքվից Մոսկվա, նշանակում է, որ մինչ այդ չի սպասվում Իրանի հարված Իսրայելին»:

Տեսանյութեր

Լրահոս