Բաժիններ՝

Իրանը հայտարարել է, որ Իսրայելը կպատժվի Հանիյեի սպանության համար

Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո «անվիճելի իրավունք» ունի պատասխան քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ՝ համաձայն միջազգային օրենքի, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ 

«Իրանը հստակ և վճռական կերպով լուրջ և կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի…. Իրանը հավատացած է, որ կայունություն ձեռք կբերվի ագրեսորին պատժելու միջոցով», – ասել է Քանաանին:

Իր հերթին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի հետ օգոստոսի 4-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը «մեծ սխալ է գործել»՝ սպանելով Հանիյեին, և դա անպատասխան չի մնա։  

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն սպանվել էր հուլիսի 31-ին՝ Թեհրանում նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։ Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031