
Վայոց ձորում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Իրանական համարանիշներով կցորդիչով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Shamshyan.com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Երթևեկությունը դարձել է միակողմանի: