Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարն ԱՄՆ-ի հաստատակամ աջակցությունն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Վաշինգտոնի հաստատուն աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այսօր (օգոստոսի 4-ին) զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի հաստատակամ աջակցությունն Իսրայելի անվտանգությանն ու ինքնապաշտպանության իրավունքին Իրանի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի, հութիների և Իրանի կողմից աջակցվող մյուս ահաբեկչական խմբավորումների սպառնալիքներից», – ասվում է Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերի հաղորդագրության մեջ։

Օսթինը և Գալանտը քննարկել են ԱՄՆ-ի զինված ուժերի գործողությունները, որոնք ձեռնարկվել են «ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտպանությունն ուժեղացնելու, Իսրայելի պաշտպանությանն աջակցելու և տարածաշրջանում լարվածությունը զսպելու ու ապաէսկալացնելու համար»։

«Պետքարտուղար Օսթինը նաև վճռական աջակցություն է հայտնել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրին», – հավելել են Պենտագոնում:Ավելի վաղ Axios լրատվական հարթակն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է G7 երկրների իր գործընկերներին, որ Իրանի և «Հեզբոլլահ»-ի հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն օգոստոսի 5-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս