
Օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ը փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Իսակովի պողոտայի որոշ հատվածներ

Օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Իսակովի պող.–Աթենքի փող. խաչմերուկից մինչև Աթենքի փող.–Ծիծեռնակաբերդի խճ. խաչմերուկն ընկած հատվածները, այնուհետև՝ հետադարձ: Պատճառը ճանապարհաշինարարական աշխատանքներն են:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Քաղաքապետարանից նաև հորդորում են վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: