
Երևանի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում երթևեկության փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց -Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: