
ԶՊՄԿ-ին պատկանող Կապանի բազա տեղամասում բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում մահացել է 55-ամյա աշխատակիցը. հարուցվել է քրեական գործ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտնել է ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որի ընթացքում մարդ է մահացել:
«Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ 02.08.2024 թ. ժամը 10:50-ի սահմաններում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)։ Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ»,- հայտնում են ընկերությունից՝ ցավակցելով մահացածի հարազատներին: