 
                        Վարուժան Գեղամյանը մեկնել է Բեյրութ` սեփական աչքով տեսնելու ու հասկանալու մեր անմիջական թեժ շրջապատը
 
                                    Թյուրքագետ Վարուժան Գեղամյան «Ի՞նչ է անում թյուրքագետ-արևելագետը, երբ շոգ ամառ է, Մերձավոր Արևելքում նոր պատերազմ է հասունանում, իսկ տարածաշրջանի մասին թեժ գիտական հարցերը պահանջում են փնտրել դրանց պատասխանը տեղում:
Բնականաբար, վերցնում է մի քանի շաբաթվա հագուստ, տետր ու գրիչ, համակարգիչ, տեսախցիկ, և ուղևորվում է դեպի իրադարձությունների կիզակետ, որպեսզի սեփական աչքով տեսնի ու հասկանա մեր անմիջական թեժ շրջապատը:
Հենց այս նպատակով այսօր հասա Լիբանան` Բեյրութ, որը վերջին օրերին նորից մերձավորարևելյան հակամարտության կիզակետն է` հրթիռակոծություններով ու ամենօրյա կյանքով:
Սակայն Բեյրութը միայն մեծ ուղևորության մի մասն է: Իսկ մեր նոր ու արտասովոր գիտական ծրագրի մասին ավելի մանրամասն կպատմեմ հընթացս: Այն ուղիղ կապված է մեր երկրի հետ:
հ.գ. Բեյրութի սիրտը` եկեղեցի, մզկիթ, ռազմական ոստիկանություն և «հանդարտ» կյանք…»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        