Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը գրում է. «Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով պաշտպանության ու մեղադրանքի կողմերի բերած բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ։

Հիշեցնեմ, որ Մալյանը ապօրինի դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ իշխող ՔՊ կուսակցության նկատմամբ ատելության քարոզի մեղադրանքով: Մալյանը բանտում է արդեն շուրջ 11 ամիս։ Նա հրաժարվել է մեղքն ընդունել և բանտից ևս բոլոր հասու եղանակներով հանրության աչքի առջև կռիվ է տալիս այս իշխանությունների դեմ:

Հիշեցնեմ նաև, որ պաշտպանության կողմը պնդում է, որ Մալյանի արարքում հանցակազմ չկա, իսկ դատախազությունը պնդում է, որ նրա ազատազրկումը պետք է տևի 3 տարի 3 ամիս։

Վերաքննիչի որոշումը մենք բողոքարկելու ենք Վճռաբեկ։ Անկախ բողոքարկման արդյունքից՝ Նարեկ Մալյանն ազատ է արձակվելու 2024թ. սեպտեմբերի 20-ին»։

Տեսանյութեր

Լրահոս