Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների առումով Հայաստանում կատաստրոֆիկ վիճակ է։ Իշխանությունները համաշխարհային մակարդակի աճերից են խոսում, իսկ ներդրումներ չկան։ Ներդրումները կտրուկ նվազել են։
Հումորիստ Մաքսիմ Գալկինը Ռուսաստանի Գերագույն դատարան բողոք է ներկայացրել իր օտարերկրյա գործակալի կարգավիճակը չեղարկելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանում։
«Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ կազմակերպությունը սկսել է արձագանքել Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական հարձակմանը, հայտնում է Sky News Arabia-ն։
CrowdStrike EDR լուծման հուլիսի 19-ի ոչ կոռեկտ թարմացումն աշխարհով մեկ անդրադարձել է Windows-ով աշխատող սարքերի վրա, որոնք բոլորը նույն ժամին կորպորատիվ օգտատերերին ցույց են տվել «մահվան կապույտ էկրան» (BSOD): Խափանումն ազդել է, օրինակ, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և այլ երկրների օդանավակայանների տեղեկատվական համակարգերի վրա:
«Փոխանակ Նիկոլը հայտարարի, որ Հայաստանը կտրականապես դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» գաղափարին, Իրանի հոգևոր առաջնորդն է ստիպված հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին:
Կարմրուկի վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները. ✅բարձր ջերմություն, ✅հազ, ռինիտ ✅քթահոսություն ✅աչքերի կարմրություն ✅մարմնի ցանավորում 📍Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում: Կարմրուկը կարող է առաջացնել նաև սուր էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի […]
Կալիֆոռնիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել, ներկայումս այրվել է ավելի քան 370 հազար դեկար անտառածածկ տարածք:
Մահացել է Գուրգեն Մահարու որդին` Գրիգոր Աճեմյանը։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» և առավելության հասավ 3:1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։
«Ես պատգամավոր եմ, ով ծանոթացել է Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթի մի քանի տարբերակի: Բազմիցս զգուշացրել ենք, թե ինչ նախապայմաններով է տեղի ունենում գործընթացը, խոսել ենք նաև այն մասին, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ ունի, պահանջում է, որպեսզի Արցախի հարցը փակենք, Ադրբեջանն ուզում է այստեղ բնակեցնել տասնյակ-հազարավոր ադրբեջանցիների, բայց անգամ հիմա Ալիևն այնպիսի պահանջներ է հրապարակայնացնում, որ մենք, որ ծանոթ էինք այդ փաստաթղթին, մենք անգամ այդ պահանջներից տեղյակ չէինք»:
Թուրքիայի գանձապետարանի և Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից նոր՝ 600 մլն դոլարի վարկի հաստատման մասին:
Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը գենետիկորեն թուրք չէ։ Մեր նախնիները եղել են հույներ, հայեր, ասորիներ, հրեաներ կամ ունեին այլ ոչ թուրքական արմատներ։ Այս մասին սոցցանցերում գրել է թուրք լրագրող Ուզայ Բուլութը։
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ «Հեզբոլլահ» շիա աշխարհազորայինները գրասենյակներ ունեն։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Հարեթ-Հորեյկի շրջանի վարչակազմի աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների, սպանվել է զինված կազմավորումների երկու հրամանատար։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ ծայրահեղականները կրկին պետական հեղաշրջում են նախապատրաստում: Այդ մասին նա հայտնել է ազգային հեռուստատեսության եթերում:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Եթե չեմ սխալվում, ճանապարհների վերաբերյալ իրանական կողմն ուղիղ առաջին անգամ է նման դիրքորոշում հայտնում, որը կարևոր է, քանի որ, այդ դիրքորոշման հետ մեկտեղ՝ ենթադրվում է Իրանի աջակցությունն այդ հարցում ՀՀ դիրքորոշմանը։ Այսինքն՝ սա պետք է որ աջակցող հայտարարություն դառնա հայկական կողմի համար։
Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն
42-ամյա իրանցի Ջավադ Քեյշթգյարը հեծանիվով եկել է Երևան՝ իր հետ բերելով հայ, վրացի և իրանցի ժողովուրդների բարեկամությունը վերահաստատող խաղաղության ուղերձը, որը հեղինակել են Սպահանի բնակիչները։
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին։
Հուլիսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Հանդիպմանը կիպրական կողմից ներկա է եղել նաև Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնող Վարդգես Մահտեսյանը։
Առինջ գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Չինաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարեց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը՝ ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի կազմավորման 97-ամյակի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1741 որոշման վերաբերյալ
«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Սրանք գնում են, հանձնարարություններ ստանում և ետ են գալիս. կան հանձնարարություններ, որոնք ստանում են հեռախոսով, էլեկտրոնային փոստով, բայց կան այնպիսիք, որոնք տրվում են դեմ առ դեմ՝ աչքերի մեջ նայելով։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը չի պատկերացնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում. Թուրքիան պատկերացնում է միայն՝ Հայաստանի կլանում, թրքացում և բռնակցում»։
Հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարցին Ռուժեցկիին, Հայաստանում պաշտոնավարումն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկիին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Յարսլավ Օլեշկևիչին:
Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը շարունակում է Շուշին հայկական ինքնության բոլոր վկայություններից մաքրելու գործընթացը, ուր առաջնային թիրախ են հայ ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանները:
Թուրքական լրատվամիջոցներում հերթական անգամ մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությունը «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG)։ (Այդ թվում արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF), որոնց Անկարան համարում է ահաբեկչական)։ Մասնավորապես նշվել էր, որ քրդական ուժերին է մատակարարվել «Avenger Stinger» տեսակի ՀՕՊ համակարգեր։
Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում մեկ զինվոր է զոհվել, վիրավորվել են 23 զինվորական և 25 ոստիկան։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։