Բաժիններ՝

Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է երկրում հեղաշրջում կատարելու փորձի մասին

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ ծայրահեղականները կրկին պետական հեղաշրջում են նախապատրաստում: Այդ մասին նա հայտնել է ազգային հեռուստատեսության եթերում:

«Ականատես ենք պետական ​​հեղաշրջման, որը կրկին ձեռնարկել են աջ ծայրահեղական ֆաշիստները, որոնց, իհարկե, աջակցում են իմպերիալիստական ​​ուժերը՝ հյուսիսամերիկյան իմպերիալիզմը և նրանց դաշնակիցները: Սակայն, մենք կհաղթահարենք այդ փորձությունը»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Ընդդիմությունը բողոքի ցույցեր է սկսել կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում երկրի գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի հայտարարությունից հետո:

Երկրում նման իրավիճակ էր ստեղծվել նաև նախագահական նախորդ ընտրություններից հետո, երբ ընդդիմության այն ժամանակվա առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հայտարարել էր նախագահի պաշտոնակատար: Այն ժամանակ նրան Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար էր ճանաչել շուրջ 60 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031