Բաժիններ՝

Գալկինը դատարան է դիմել

Հումորիստ Մաքսիմ Գալկինը Ռուսաստանի Գերագույն դատարան բողոք է ներկայացրել իր օտարերկրյա գործակալի կարգավիճակը չեղարկելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանում։

«Դատարանը Մաքսիմ Ալեքսանդրովիչ Գալկինից բողոք է ստացել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանի որոշման դեմ՝ մերժել օտարերկրյա գործակալի կարգավիճակը չեղարկելու պահանջով արդարադատության նախարարության դեմ նրա հայցը»,- հայտնել են գործակալությանը:

Բողոքի վերաբերյալ նիստի օրը դեռ նշանակված չէ։

Գալկինն օտարերկրյա գործակալների ռեեստրում ընդգրկվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Ըստ ՌԴ արդարադատության նախարարության դիրքորոշման՝ նա գտնվում է օտարերկրյա ազդեցության տակ։ Գալկինը ռուս արտիստ է, նմանակող, «Առաջին ալիքի» և «Ռոսիա-1» հեռուստաալիքների նախկին հաղորդավար։ Ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս բնակվում է Իսրայելում։

Օտարերկրյա գործակալ ճանաչելու պատճառ են դարձել հումորիստի գրառումները սոցիալական ցանցերում, որտեղ նա դատապարտում է Ռուսաստանի քաղաքականությունը և հատուկ ռազմական գործողության անցկացումը, ինչպես նաև նրա համերգների տեսանյութերը, որտեղ քաղաքական թեմաներով ելույթներ կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս