Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի և Ուզբեկստանի սպորտի նախարարների հետ

Օլիմպիական խաղերին հետևելու նպատակով Փարիզում գտնվող Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի սպորտի նախարար Երմեկ Մարժիկբաևի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախանշվել փոխգործակցության ուղղությունները, մասնավորապես՝ համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպման առումով:

Փարիզ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև Ուզբեկստանի սպորտի նախարար Աթխամ Իկրամովի, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղզստանի սպորտի ոլորտը համակարգող պաշտոնյաների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031