Բաժիններ՝

Հունգարիան պարզեցնում է մուտքի պայմանները ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար

Հունգարիան պարզեցնում է մուտքի պայմանները Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների համար։ Հուլիսի սկզբից ՌԴ և Բելառուսի քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել Հունգարիա և մեկնել ԵՄ այլ երկրներ։

Այս մասին հայտնում է   Euronews-ը,  հղում անելով գերմանական լրատվամիջոցները։Որոշումն ընդունվել է Հունգարիայի կառավարության կողմից հուլիսի 9-ին ՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցից հետո:

Ըստ աղբյուրի՝  Հունգարիայի ղեկավարությունը, նոր որոշման համաձայն ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին ավելացրել է  «Ազգային քարտ» ծրագրին, այն  Հունգարիայում կացության թույլտվության տեսակներից մեկն է, որը թույլ է տալիս քաղաքացուն իր հետ տանել ընտանիքի անդամներին և ձեռք բերել աշխատանք։Ավելի վաղ ծրագրի հնարավորությունները տարածվում էր միայն Սերբիայի և Ուկրաինայի քաղաքացիների վրա։

«Ազգային քարտը» տրվում է երկու տարով և կարող է երկարաձգվել անսահմանափակ քանակությամբ:Երեք տարի բնակվելուց հետո քարտապանը կարող է պահանջել մշտական բնակության թույլտվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031