Թուրքիայի հասարակության 81%-ի կարծիքով` երկրի տնտեսությունը վատ է կառավարվում

Թուրքական «Metropoll Araştırma» հետազոտական ընկերությունը երկրի տնտեսական կառավարման վերաբերյալ հարցում է անցկացրել։ Ըստ հարցման արդյունքների՝ հասարակության 16%-ի կարծիքով Թուրքիայի տնտեսությունը լավ է կառավարվում, իսկ 81.3%-ի կարծիքով՝ վատ, իսկ 2.4%-ը չեն պատասխանել հարցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP) ընտրողների երկու երրորդը նշել են, որ տնտեսությունը վատ է կառավարվում։

ԱԶԿ-ին քվե տված ընտրողների 63.1%-ը և ԱՇԿ-ին ընրողների 67.6%-ը նշել են, որ տնտեսությունը կառավարվում է վատ,իսկ գլխավոր ընդդմիադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակության» (ԺՀԿ-CHP) ընրողների համար այս ցուցանիշը հասնում է 95.1-ը և ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) ընտրողների համար 95.3-ի։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որը Թուրքիայում տնտեսությունը լավ չի կառավարվում։

Տեսանյութեր

Լրահոս