Բաժիններ՝

Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին սպառնացել է Սադդամ Հուսեյնի ճակատագրով

Իսրայելի արտգործնախարարն արձագանքել է Իսրայել ներխուժելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքին՝ նրան համեմատելով Իրաքի նախկին ղեկավար Սադդամ Հուսեյնի հետ։

Այս մասին Իսրայել Կացը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Էրդողանը գնում է Սադդամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Նա պետք է հիշի, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ, և ինչպես ամեն ինչ ավարտվեց», – գրել է Կացը՝ գրառմանը կցելով Էրդողանի և Հուսեյնի լուսանկարները։

Հուսեյնի վարչակարգը տապալվեց 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Իրաք ներխուժման հետևանքով, որից հետո իրաքյան դատարանը նրան մահապատժի ենթարկեց։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը սպառնացել էր մտնել Իսրայել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031