 
                        Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը
 
                                    «Արմավ» հրատարակչությունը լույս է ընծայել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը «Ձայն թատերական» (Դրամատուրգիա) խորագրով։
Գրքում զետեղված է երեսունվեց հեղինակի դրամատուրգիական ստեղծագործություն։ Բազմազան են բարձրացված թեմաներն ու խնդիրները, տարբեր գեղարվեստական կառույցներ կան ու ներժանրային տեսակներ՝ մոնոդրամա, փոքր դրամա, կատակերգություն, ֆարս, ողբերգություն, պատմական դրամա և այլն։ Հեղինակներին միավորում է մեկ կարևոր հանգամանք՝ նրանք բոլորն էլ հայ թատրոնին են նվիրված և հարուստ նյութ են տալիս։
Մատենաշարի համադրողը Հրանտ Մարգարյանն է (Գիտությունների դոկտոր և պրոֆեսոր), կազմողն ու խմբագիրն Արմեն Ավանեսյանն է։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        