Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը:
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ հումանիտար օգնությամբ լի թուրքական նավը հասել է Սուդան:
Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի ծառայողները Արղության փողոցում հուլիսի 17-ին կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ցուցաբերել է կասկածելի վարքագիծ և փորձել է կպչուն ժապավենով փաթեթները թաքցնել մեքենայում։ Նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Իրաքի իշխանությունները մտադիր են մինչև 2025 թվականի սեպտեմբեր հասնել երկրի տարածքից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերմանը։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը։ Իրաքի ներկայացուցիչներն այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ իշխանությունների հետ քննարկում են կոալիցիոն զորքերի դուրսբերման ծրագիրը, սակայն առայժմ կողմերը համաձայնության չեն եկել դրա գործունեության դադարեցման կամ զորքերի դուրսբերման ժամանակացույցի շուրջ։ Իրաքյան կողմն ակնկալում է, […]
#ՀԻՄԱ. «ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՁԱՅՆԸ» ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Այսօր առավոտյան ինձ է դիմել մի քաղաքացի, ով, պարոն Ավինյան, մեկ օրվա մեջ 244 զանգահարել է քաղաքապետարանի ներքին համարով ու 244 անգամից որեւէ մեկի դեպքում «բինգո» չի բռնել ու հեռախոսը վերցնող չի եղել։ Էդ քաղաքաքացուն տարիուկես է Շենգավիթի կադաստրից ուղարկում են Երեւանի քաղաքապետարան, էնտեղից էլ՝ հետ են ուղարկում քաղաքապետարան։
Հուլիսի 21-ի ժամը 11.09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը:
Հիմա երեւի Փաշինյանն ու խմբակը նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր են ուզում։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը «պատմական» է որակել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ԵՄ որոշումները Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Թեման, ինչպես և սպասելի էր, իշխանամերձ շրջանակներն արագորեն փաթեթավորեցին նոր ձեռքբերումների անվան տակ։
Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, ինչը վկայում է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Մոսկվան «սև ցուցակում» ներառել է բրիտանական փորձագիտական հանրության ևս 15 ներկայացուցիչների, ռազմարդյունաբերական համալիրի և անվտանգության ոլորտի մասնավոր ընկերությունների ղեկավարների, նրանց այլևս արգելված է մուտք գործել ՌԴ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանն ու Վահան Կոստանյանն ընդունել են ամերիկյան հուդայա-քրիստոնեական «Save Armenia» միության պատվիրակության անդամներին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱՄՆ ավետարանական համայնքի բարձրաստիճան ղեկավարներ և Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունների փորձագետներ:
Հուլիսի 23-ին, ժամը 12։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 17-րդ կմ-ի աջակողմյան հատվածում […]
Բրիտանական աշխարհահռչակ Euromoney ֆինանսական պարբերականը ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշների շրջանակում Ակբա բանկին ճանաչել է Հայաստանի «Լավագույն ESG-Բանկ» (Armenia’s Best Bank for ESG):
Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության անդամներ Կիպրիան Իոն Լոնիտային և Ջորջ Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բաց նամակ էր հղել հայերին, որտեղ անդրադարձել է COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։ Համաժողովն անցկացվելու է նոյեմբերին Բաքվում։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման ժամկետն ավարտվել է 2024 թ․ հուլիսի 22-ին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկեց «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում 76-ամյա Վազգեն Սողոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիիշ բեռնատարին, ապա առաջ ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, նորից առաջ ընթացել և բախվել 2 «Opel»-ի։
Հայկական ըմբշամարտի լեգենդ Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային Ֆեդերացիայի «Փառքի սրահում»: Այս մասին հայտնում է Արսեն Ջուլֆալակյանը:
Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քեթրին Կոլոնան, անդրադառնալով Եվրոպական միության խորհրդի որոշմանը Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու որոշմանը, նշել է, որ Երևանն արդեն կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն»։ Այս մասին նշված է նախկին ԱԳ նախարար Կոլոնայի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել է 14 հազար 332 անձ։ Բուհերում հատկացված տեղերի քանակը եղել է 16 038, որից անվճարը՝ 2117, վճարովին՝ 13 հազար 921։ Այսինքն՝ դիմորդների թվից ավելի տեղեր են եղել հատկացված։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ 1849 հոգի ընդունվել է անվճար, 7569-ը վճարովի հիմունքով։ Ստացվում է՝ բուհերում 6 հազարից ավելի տեղ թափուր է մնացել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով արտերկրում Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայի համար զենք գնելուն ուղղելու որոշումը՝ ասել է, որ ավելի վատ բան դժվար է մտածել:
ՆԱՏՕ-ն այսօր իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինային նշանակել է նոր պաշտոնում՝ համակարգելու գործունեությունը դաշինքի հարավային թևում։
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսների դատական գործը հնարավոր է վերսկսվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումին։
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքների արդյունքում բնակիչների համար ավելի է մեծացրել անվտանգային խնդիրները, քանի որ, ինչպես բնակիչներն են պնդում՝ քանդել են ամենալավ կահավորված հայկական դիրքերը, փոխարենը քաշել են փշալարեր ու կանգնեցրել սահմանային սյուներ, որոնք որևէ կերպ չեն ապահովելու մարդկանց անվտանգությունը։
Քաղաքի բնակիչներին և հանգստացողներին խորհուրդ են տալիս խուսափել ջրի մոտ հանգստից։