Բաժիններ՝

Քաղաքաշինության կոմիտեն պետական մասնակցությամբ ՍՊԸ-ից 30 միլիոն 780.000 դրամով հրատապ գնում է արել

Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության համար Քաղաքաշինության կոմիտեն կատարել է հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում։

Աշխատանքների իրականացման համար կոմիտեն «Օն դիզայն» ՍՊԸ-ին է հատկացրել 30 միլիոն 780.000 դրամ։

Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում հրապարակված համապատասխան պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ մարզահամալիրի տեղակայման վայրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանն է:

«Օն դիզայն» ՍՊԸ-ի մասին․ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերին և 2019 թվականից հիմնականում  ոչ մրցակցային մեկ անձ, հրատապ մեկ անձ, գնանշման հարցում գնման ընթացակարգերով մասնակցել պետական գնումներին։

Կարդացեք նաև

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքում գրանցված կազմակերպությունը պետական մասնակցությամբ իրավաբանական անձ է։

Տեսանյութեր

Լրահոս