Թուրքիայում անակնկալի են եկել Ցեղասպանության մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունից

news.am-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մեծ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։

Թուրքական լրատվամիջոցները մեծ ոգեւորությամբ հայտնում են, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության միւազգային ճանաճումը թիվ մեկ առաջնահերթություն չի համարում։

Թուրքական լրատվամիջոցների մի մասն այս լուրը ներկայացրել են. «անսպասելի», «զարմանալի», «կարծրատիպերը քանդող» եւ նմանատիպ այլ հոմանիշներով։

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանում հարցերին պատասխանելու ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930