Հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզում ոչ պաշտոնական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նաև Բերդաշենում էին։ Այցից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութով անդրադարձել էր նաև գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին՝ մասնավորապես տեղեկացնելով․ «Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Քաղաքաշինության կոմիտեն մեկ անձ գնման ընթացակարգով հեղինակային հսկողության ծառայություններ է պատվիրակել։ Ըստ էլեկտրոնային գնումների armeps համակարգի՝ օգոստոսի 1-ին կոմիտեի և մատակարար ընկերության՝ «Ավ կոմպանի»-ի միջև կնքված պայմանագրի գինը կազմել է 60 միլիոն 804.000 դրամ։
Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության համար Քաղաքաշինության կոմիտեն կատարել է հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում։
Հաշվեքննիչ պալատն օրերս հանրայնացրել է Քաղաքաշինության կոմիտեում շուրջ մեկ տարի իրականացրած հաշվեքննության արդյունքները: 2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը ՀՊ-ն ուսումնասիրել է քաղաքաշինության կոմիտեի 2022 թվականի ֆինանսատնտեսական գործունեությունը:
Կառավարության այսօրվա նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց Կառավարության 2015 թվականի 596-Ն որոշման մեջ լրացում կատարել, որը վերաբերում է փոքր ճարտարապետական ձևերի կառուցման, տեղադրման հարցերին: