Բաժիններ՝

Հրազենային վնասվածքներ են ստացել մի օտարերկրացի և 2 ոստիկան

Հայաստանում քրեածին իրավիճակը շարունակում է աղետալի մնալ։ Կրակոցները, սպանությունները, ավազակային հարձակումները, օրը ցերեկով հրազենի օգնությամբ հարցեր պարզելը սովորական բան են դարձել մեր երկրի համար։

Հանցագործությունների աշխարհագրությունը ընդլայնվում է Հայաստանի Հանրապետության| լայն բացված դռների արդյունքում, որի արդյունքում երկիր են ներթափանցում տարատեսակ քրեական տարրեր ողջ աշխարհից։

Երեկ էլ իրավիճակը հանդարտ չէր Կոտայքի մարզում։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի:

Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։

Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031