Հուլիսի 18-ի լուսաբացի մեջ տագնապը խտացել էր, որը պիտի դառնար գույժ:
Կոտայքի մարզում կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Այս մասին տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ հաստատելով 2 զոհվածի մասին տեղեկությունը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, իր դեմ իրականացված մահափորձից 5 օր անց։ Fox News-ը նշում է, որ իր առաջադրումն ընդունելիս Թրամփը կենտրոնացել է ազգային միասնության վրա, նաև պատմել է իր դեմ մահափորձին հաջորդող րոպեների մանրամասները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրություն գրելու նպատակով ձեւավորված Սահմանադրական խորհուրդը, ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին, տեւական դադարից հետո, հերթական նիստն է հրավիրել ու քննարկել նոր սահմանադրության հարցը եւ հատկապես նոր սահմանադրության մոդելի հարցը։
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից:
Այս իշխանափոխության առանցքային դեմքերից է փոխնախագահ Քամալա Հարիսը ու դեմոկրատական ինստեբլիշմենտը:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական ուժերի վերջին հանդիպումից 2 շաբաթ է անցել, սակայն, խոստման համաձայն, դեռ նոր հավաք չեն նախաձեռնել, որի ժամանակ պետք է ձեւավորեին շարժման համակարգող խորհրդին կից խորհրդատվական մարմին՝ քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված կլինեին շարժման աջակից քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները եւ իրենց խորհուրդներով կօժանդակեին շարժմանը։
Հուլիսի 18-ին՝ ժամը 22:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Սեզոնային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ավելացող չվերթների և մեծ ուևորահոսքերի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում առաջանում են չպլանավորված խցանումներ։ Տեղեկությունը հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից` անդադառնալով սոցցանցերում հրապարակված տեսանյութերին, որտեղ օգտատերերը դժգոհումեն օդանավակայանում գոյացող մեծ հերթերից։
«Ուրարտուն» և «Նոան» նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։
Գիշերը Թել Ավիվը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով կա 1 զոհ, մի քանի վիրավոր։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են հութիները։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին՝ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Նվազագույնը 3 խնդիր կա, որոնք կա´մ առանձին կա´մ 3-ը միասին ազդել են երկկողմ օրակարգի ձևավորման և դրա հիման վրա հանդիպման կազմակերպելու վրա:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի տեսակետները՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնելու և Ադրբեջանի նկատմամբ բացահայտ կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու ևս մեկ վառ օրինակ են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադե
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ Ա․-ի (ծնված 1947 թ․) վրա, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ինքը քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև չճանաչված Կոսովոյի ղեկավար Վյոսա Օսմանիի հետ ԵԱՀԿ-ում Հելսինկյան առաջիկա նախագահության հարցը։
CNN–ը հայտնում է, որ Սպիտակ տանն ու Բայդենի նախընտրական շտաբում արդեն ձևավորվել է ընկալում, որ նա չի կարող մնալ ընտրապայքարում։
103 շտապ օգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Երևանում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ռուսաստանի Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել արգելել թուրքական հեռուստասերիալների ցուցադրումը Ռուսաստանում։ Այդ մասին նա հայտնել է ռուսական ռադիոյի հաղորդումներից մեկի ժամանակ։
Հուլիսի 11-ի կեսգիշերն անց Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր «Տոյոտա» մակնիշի ավոտմեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։
Կապի խափանման արդյունքում շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում, մասնագետներն այս պահին փորձում են կարգավորել խնդիրը։
Իսրայելում դեռահասը Կարմել լեռան մոտ զբոսանքի ժամանակ հայտնաբերել է 1800 տարվա վաղեմության մատանի՝ պատերազմի աստվածուհու պատկերով։ Այս մասին հայտնում է Իսրայելի հնությունների վարչության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տարվել 33-ամյա Արշավիր Դ.-ն:
Հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Մադրիդի «Աթլետիկոյից» «Միլան» տեղափոխվելու մասին: Ավելի վաղ զլմ-ները հայտնել էին, որ «Միլանը» պատրաստ է վճարել Մորատայի պայմանագրի հրաժարագինը, որը կազմում է 13 մլն եվրո:
Պանիրը խոշոր քերիչով անցկացրեք, ավելացրեք խմելի-սունելին, մայոնեզը ու խառնեք:
«Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՕԱԿ-ի տնկարանում այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը, տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերին՝ հրդեհի տեսարանով։