Քրիստոսի մարդեղությամբ սկսվում է և նորա աստվածմարդկային կյանքն, և որովհետև նա աստվածության ու մարդկության միություն է, ուստիև թե՛ մարմնանալն ու թե՛ ծնունդը հրաշալիք է և միանգամայն մարդկային: Հրաշալիք է և մարդկային այն պատճառով, որ Քրիստոս նորա մարդկության նախամարդն է, որի մեջ պետք է անհետացած լինի ու նորա հիշատակն, և միևնույն ժամանակ մարդկությունը պետք է նորա մեջ ներկայանար, և ուրեմն Քրիստոս պետք է մարդկային ծնունդ լիներ և ոչ թե մի նորաստեղծ մարմին առներ[1]:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը նշել է, որ Բաքուն աջակցում է խաղաղության օրակարգին, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը, ով 2016-ից ի վեր, ստիպված լքելով Թուրքիան, բնակություն է հաստատել Գերմանիայում, հայտնի է խոսքի ազատության, մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր համառ և անձնազոհ պայքարով։ Նա թուրքական ընդդիմադիր «Artigercek» թերթում հրապարակել է հոդված Թուրքիայում ապրած և ապրող ծպտյալ հայերի, հույների և հրեաների մասին:
Քաղցկեղի կանխարգելման համար պետք է հրաժարվել վատ սովորություններից, ասել է ՌԴ ԱՆ գլխավոր օնկոլոգ Անդրեյ Կապրինը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայաստանի քաղաքական համակարգի ամենամեծ արատներից մեկն այն է, որ դրանում նվազագույն ներկայություն ունեն բանականությունը, միտքը, գաղափարները, ծրագրերը և այլն, ու առավելագույն կերպով ներկայացված են զգացմունքները՝ ատելությունը, նախանձը, սերը կամ հավատարմությունը, և այսպես շարունակ։