«Զվարթնոցը» պարզաբանել է` ինչու են հերթեր գոյանում և վճարովի ծառայություններ առաջարկել

Սեզոնային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ավելացող չվերթների և մեծ ուևորահոսքերի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում առաջանում են չպլանավորված խցանումներ։ Տեղեկությունը հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից` անդադառնալով սոցցանցերում հրապարակված տեսանյութերին, որտեղ օգտատերերը դժգոհում են օդանավակայանում գոյացող մեծ հերթերից։

«Ուղևորների հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով՝ ավելի քան 5,3 մլն ուղևորների:

Օդանավակայանից հայտնում են նաև, որ եղանակային պայմաններից ելնելով և ավիաընկերությունների չվացուցակում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում չվերթերի կուտակումն առաջացնում է չպլանավորված խցանում։

Ըստ օդանավակայանի մամուլի ծառայության` դա տեղի է ունենում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով` չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում և արդյունքում սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր:

Արագ սպասարկման համար «Զվարթնոցն» ուղևորներին առաջարկում է, օրինակ, օգտվել «Fast Track», «VIP» ծառայություններից, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերից և այլ տարատեսակ վճարովի ծառայություններից:

Տեսանյութեր

Լրահոս