Բաժիններ՝

Հակաթմրամոլային պայքարը շարունակվում է

Հուլիսի 11-ի կեսգիշերն անց Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր «Տոյոտա» մակնիշի ավոտմեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։

Նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով երկու փաթեթ։

Հուլիսի 13-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Սևանի թերակզում Գեղարքունիքի պարեկները ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել 37 և 45 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս ավտոմեքենայով հանդերձ։

Անձնական խուզարակությամբ 37-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղանականաչավուն զանգված և նույն զանգվածով կաթուցիչ։

Հուլիսի 14-ին պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Դոջ» մակնիշի ավտոմեքենա։

34-ամյա վարորդն ու 28-ամյա ուղևորը ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։

Անձնական խուզարկության ժամանակ ուղևորն պարեկներին է ներկայացրել դեղանականաչավուն զանգված, իսկ վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ծալովի դանակ։

Հուլիսի 15-ին, կեսգիշերն անց, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին Գեղարքունիքի պարեկները տեխնիկական զննության բացակայության պատճառով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավոտմեքենա։ Ստուգման ընթացքում 26-ամյա ուղևորն իրավապահներին է ներկայացրել է կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված։

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով 26-ամյա ուղևորն ու հասակակից վարորդը ներկայացվել են Սևանի բաժին։
Անձնական խուզարկության ընթացքում ուղևորը ներկայացրել է դեղնականաչավուն զանգված և նույն զանգվածով կաթուցիչ։

Նույն օրը Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են մեկ այլ «Մերսեդես»։

22-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգավծով երկու փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Ուղևորն ու վարորդը ներկայացվել են ոստիկանության Սևանի բաժին։

Հուլիսի 15-ի լուսաբացին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենային։ 33-ամյա վարորդը նրանց է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

33-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս