Իսրայելում դեռահասը զբոսանքի ժամանակ 1800-ամյա բրոնզե մատանի է հայտնաբերել
Իսրայելում դեռահասը Կարմել լեռան մոտ զբոսանքի ժամանակ հայտնաբերել է 1800 տարվա վաղեմության մատանի՝ պատերազմի աստվածուհու պատկերով։ Այս մասին հայտնում է Իսրայելի հնությունների վարչության մամուլի ծառայությունը։
13-ամյա Յաիր Ուայթսոնի ընտանիքը կապ է հաստատել բաժնի մասնագետների հետ և գտածոն հանձնել է որակավորված փորձագետներին։
Պարզվել է, որ մատանու վրա պատկերված է հռոմեական դիցաբանության աստվածուհի Միներվան և այն թվագրվում է հին հռոմեական ժամանակներից:
Նա, ի թիվս այլ բաների, համարվում էր պատերազմի և ռազմավարության աստվածուհի, ինչպես նաև իմաստության աստվածուհի։
Մատանին հայտնաբերվել է մի տարածքում, որտեղ պահպանվել են Հին Հռոմի ժամանակների քարհանքեր և ֆերմայի ավերակներ։
Իսրայելի հնությունների վարչության մամուլի գրասենյակը հայտնել է, որ մատանին կցուցադրվի Երուսաղեմի պետական համալսարանում: