ՀԴՄ չտպելու համար 87 տնտեսվարող է տուգանվել՝ 200.000-ից մինչև 1 մլն 830.000 դրամի չափով

Հունիս ամսվա ընթացքում ՊԵԿ-ն արձանագրել է ՀԴՄ կանոնների խախտման 87 դեպք։ Տնտեսվարողները տուգանվել են ընդհանուր 27․95 մլն դրամի չափով։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Տնտեսվարողների նկատմամբ կիրառված նվազագույն տուգանքը կազմել է 200 հազար դրամ, 5 տնտեսվարողներ տուգանվել են ավելի քան 1 միլիոն ՀՀ դրամի չափով՝ ընդհանուր շուրջ 7.1 մլն դրամ։ Կիրառված առավելագույն տուգանքը կազմել է 1 միլիոն 830 հազար դրամ։

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

• կահույքի առևտրի ոլորտում՝ 1․25 մլն դրամ տուգանք,

• կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութում՝ 1․32 մլն դրամ տուգանք,

• հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 1․83 մլն դրամ տուգանք,

• մթերային խանութում՝ 1․1 մլն դրամ տուգանք,

• տնտեսական ապրանքների խանութում՝ շուրջ 1․6 մլն դրամ տուգանք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031